Թիանծինի Էկո քաղաքը կծածկվի 5G ծածկույթով
July 17, 2019
Արհեստական բանկանությունը կօգնի սորտավորել աղբը
July 17, 2019

Երեւանում քննարկել են «Մետաքսի ճանապարհը»՝ ավստրիացի, չին, հայ գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 17, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:    Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ «Եվրոպան «Մետաքսի ճանապարհն» է անցնում Հայաստանով» գիտական սեմինարը, որը կազմակերպվել էր «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, Հայ-ռուսական համալսարանի և ավստրիական «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ»» ծրագրի կողմից։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական պարոն Ջոու Խոնյուն, արտակարգ և լիազոր դեսպան   քաղաքական գիտությունների  թեկնածու ( ք․գ․թ․) Արման Նավասարդյանը, «Եվրոպան գնում է Մետաքսի ճանապարհ» ծրագրի ղեկավար պարոն Սեբաստիան Հոլլերը, սեմինարի հիմնական նախաձեռնողը՝ ք․գ․թ․ Մհեր Սահակյանը։

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական Ջոու Խոնյուն խոսեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության արդյունքների, հեռանկարների մասին։ Նա ներկայացրեց նաև Հայ-չինական հարաբերություններում առկա վերջին զարգացումները։

Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՌՀ Համաշխարհային պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ղեկավար ք․գ․թ․ Արման Նավասարդյանը խոսեց հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ, նշեց մի շարք ոլորտներ, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը

Պարոն Սեբաստիան Մեյերը («Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի համահիմնադիր, Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի նախկին պրոֆեսոր) և պարոն Ֆլորիան Կրենդլը («Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի համահիմնադիր, Ավստրիական «2050  մտածողների ակումբի» անդամ) ներկայացրեցին «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի հիմնական նպատակներն ու հետազոտական մեթոդները։

Այնուհետև պարոն Սեբաստիան Հոլլերը («Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի համահիմնադիր, Ավստրիական ազգային պաշտպանական համալսարանի գիտնական-վերլուծաբան, «Շաբկա» ուղեղային կենտրոնի անդամ) և պարոն Սեբաստիան Մեյերը խոսեցին Ավստրիայից մինչև Հայաստան կատարած հետազոտությունների արդյունքների և բացահայտումների մասին, որոնք հայտնաբերել էին էին Արևելյան Եվրոպայի երկրներով, Թուրքիայով ու Վրաստանով անցնելիս։

Պ․գ․թ Վարուժան Գեղամյանը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, «ԱՐԴԻ» հետազոտական հիմնադրամի տնօրեն) ներկայացրեց չին-թուրքական քաղաքական և տնեսական հարաբերություններն արդի ժամանակաշրջանում։

Ք․գ․թ Մհեր Սահակյանը («Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ) խոսեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին, մի շարք առաջարկություններ ներկայցրեց, որոնց միջոցով Հայաստանն ու Չինաստանը կարող են համագործակցել վերոհիշյալ չինական նախաձեռնության շրջանակներում

Գիտական սեմինարն անցավ աշխույժ և արդյունավետ, յուրաքանչյուր ելույթին հետևում էին ունկնդիրների հարցերն ու մեկնաբանությունները։  Ավստրիական գիտնականների խումբը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ցամաքային հատվածով՝ «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտիով», ճանապարհը կշարունակի մինչև Չինաստանի Շանհայ քաղաք։

News.am