ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 23, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանը առաջին անգամ գերազանցել Է ԱՄՆ-ին այն խոշոր ընկերությունների թվով, որոնք մտել են Fortune Global 500-ի ցանկը: Հուլիսի 23-ին այդ մասին հաղորդել Է South China Morning Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարկանիշում ԱՄՆ-ի ընկերությունների քանակը վերջին տարում 126-ից կրճատվել Է մինչեւ 121: Իսկ Չինիաստանի ցուցանիշն, ընհակառակը, աճել Է 120-ից մինչեւ 129՝ ներառյալ այն տասն ընկերությունները, որոնք բազավորված են Թայվանում:
Ցանկի առաջին հնգյակ են մտել միանգամից երեք հսկաներ ՉԺՀ-ից. Sinopec նավթաքիմիական կորպորացիան, Չինաստանի նավթի-գազի ազգային ընկերությունը (CNPC) եւ Չինաստանի Պետական Էլեկտրացանցային ընկերությունը՝ China State Grid Corporation-ը:
Ամբողջությամբ վերցված, վարկանիշում Չինաստանի ընկեությունների 80 տոկոսը խոշոր պետական կորպորացիաներ են: Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, այս տարի Fortune Global 500-ի ցանկ են մտել երկրի չորս ընկերություններ՝ «Գազպրոմը», «Լուկօյլը», «Ռոսնեֆտը» եւ Սբերբանկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armday.am