Го Чжицзюнь: Армянский коньяк стал визитной карточкой Армении в Китае
July 26, 2019
Wechat:Առցանց առևտուր թռիչքի ընթացքում
July 29, 2019

Չինաստանում դպրոցականը հայտնաբերել է 11 հնագույն քարացած դինոզավրերի ձվեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 29, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Իննամյա տղան Չինաստանի հարավում, Գուանդուն նահանգի Հեյուան նահանգում, մի կիրճում հայտնաբերել է 66 մլն տարեկան 11 հնագույն քարացած դինոզավրերի ձվեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sina-ին։

Նրա տվյալներով՝ եզակի գտածոները հաջողվել է հայտնաբերել հեղեղումից հետո, որը բացել էր կիրճի ընդերքը։ Ամեն մի ձուն 9 սանտիմետր տրամագիծ ունի։ Սկզբում երեխան տեսել է դրանցից մեկը, իսկ հետո տեղի թանգարանի աշխատակիցների օգնությամբ կատարվել են լրացուցիչ աշխատանքներ, որոնց արդյունքում հողից հանվել է եւս 10 նմուշ։

«Առայժմ դժվար է պարզել. թե որ դինոզավրի ձվեր են սրանք։ Այդ հարցն անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրել»,- աել է Հյուան քաղաքի Դինոզավրերի թանգարանի գիտական բաժնի ղեկավարի տեղակալ Հուան Չժիցինը։

Ինչպես նշել է նա, մեծ է մերձակայքում նոր արժեքավոր գտածոներ հայտնաբերելու հավանականությունը, դրա համար առաջիկայում հնէաբանները ավելի մանրամասն պեղումներ կկատարեն, կզննեն տեղանքը։

www.news.am