ԵՐԵՎԱՆ,ՕԳՈՍՏՈՍ 15, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Պատմության մեջ առաջին միջսահմանային ճոպանուղին րոպեների ընթացքում կմիացնի Ռուսաստանն ու Չինաստանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ճոպանուղին, որը կմիացնի Բլագովեշչենսկ-Հեյհե քաղաքները, կանցնի Ամուր գետի վրայով և ութ րոպեում կմիացնի Ռուսաստանն ու Չինաստանը:
Միջսահմանային ճոպանուղին հագեցած կլինի չորս խցիկներով՝ ընդհանուր 60 մարդ տեղափոխելու հնարավորությամբ:
Ակնկալվում է, որ ճանապարհորդների ուղևորությունը կտևի տասը րոպեից էլ պակաս, մինչդեռ, սովորաբար, մի կայանից մյուսը հասնելու համար ճոպանուղիներն անցնում են 3,5 րոպեում:
Բլագովեշչենսկում կայանը նախագծվել է UNStudio-ի կողմից, մինչդեռ Հեյհեի կայանը կառուցվում է անանուն չինական ընկերության կողմից:
www.tert.am