ԵՐԵՎԱՆ,ՍԵՊՏԵՄԲԵՐ11, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական Alibaba համացանցային առևտրի հսկայի հիմնադիր Ջեք Ման պաշտոնապես լքել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, հայտնում է Bloomberg-ը:
Նրան այդ պաշտոնում կփոխարինի գլխավոր տնօրեն Դենիել Չժանը: Այնուամենայնիվ, ինչպես կարծում են գործակալության կողմից հարցված փորձագետները, Ջեք Ման կշարունակի մեծ դեր խաղալ որոշումների կայացման գործում:
«Քիչ հավանական է, որ Չժանը կարևոր որոշումներ կընդունի առանց Մայի աջակցության»,- ասել է Kaiyan Capital խորհրդատվական ընկերության տնօրեն Բրոք Սիլվերսը:
Ջեք Մայի պաշտոնական հրաժարականը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի անց այն բանից հետո, երբ նա հայտնել էր ընկերությունը լքելու պլանների մասին:
www.tert.am