Չինացիները «գեղեցիկ» բառը պատկերում են այծի պոզերով
September 13, 2019
ՊԵԿԻՆԻ ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
September 16, 2019

 Չինաստանում տոնում են Լուսնի փառատոնը!

ԵՐԵՎԱՆ,ՍԵՊՏԵՄԲԵՐ13ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:     海上升明月,天涯共此时!祝福大家中秋快乐,月圆人圆事事团圆,祝大家阖家幸福、和气满堂!
Լուսնի տոնը Չինաստանում նշվում է չինական լուսնային օրացույցի 8-րդ ամսվա 15-րդ օրը։ Այն, չինական նոր տարուց հետո, համարվում է Չինաստանի երկրորդ ամենամեծ փառատոնը: Չինարենում այն կոչվում է “中秋节” (Zhōngqiū jié), որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աշնան կեսի տոն»։ Տոնն իր անունը կրում է հենց այն փաստից, որ միշտ նշվում է աշնան կեսին: Տոնը կրում է նաև Լուսնի փառատոն անվանումը, քանի որ տարվա այդ ժամանակահատվածում միշտ ամենապայծառ լիալուսին է: Չինաստանում Լուսնի փառատոնը շատ կարեւոր է՝ ուստի մեկօրյա հանգիստը միացվում է շաբաթ եւ կիրակի օրերի հետ, որպեսզի մարդիկ կարողանան այն տոնել ըստ արժանվույնս։ Հոնկոնգում և Մակաոյում մարդիկ մեկ օր են հանգստանում: Այնուամենայնիվ, այն նախատեսված չէ փառատոնի՝ այլ հաջորդ օրը, և այն սովորաբար միացված չէ հանգստյան օրերի հետ: Թայվանում գործում է մեկօրյա արձակուրդ, որը համընկնում է փառատոնի օրվա հետ: Փառատոնը լուսնային զոհաբերական արարողություններից ժառանգված սովորույթ է: Հին ժամանակներում չինացիները նկատել էին, որ լուսնի շարժումը սերտ կապ ունի տարվա եղանակների փոփոխության և գյուղատնտեսական արտադրության հետ: Հետևաբար, իրենց երախտագիտությունը լուսնին հայտնելու և բերքահավաքը տոնելու համար, նրանք սկսեցին աշնանային օրերին զոհաբերություն մատուցել լուսնին: Այս սովորույթը կարելի է դասեք դեռևս Չժոու դինաստիայի կառավարման ժամանակահատվածին (մ.թ.ա. 1046 – 256) և ավելի հաճախ կիրառում էր թագավորական դասի կողմից՝ Աշնանային գիշերհավասարի օրը: Այն ժամանակ սովորույթն ընդհանրապես չուներ փառատոնի նախապատմություն: Ավելի ուշ Սույ (մ.թ.ա. 581 – 618) և Տան (մ.թ.ա. 618 – 907) դինաստիաների կառավարման ժամանակ, սոցիալական բարեփոխումների շնորհիվ՝ հասարակ մարդկանց շրջանում եւս սկսեցին տոնել:
Հասարակ մարդիկ իրենց հավատն արտահայտեցին ավելի ազատ քան թագավորական դասակարգը, ուստի նրանք միայն Աշնանային գիշերհավասարի ժամանակ չէին ծավալում իրենց գործունեությունը: Այսպիսով, լուսնային օրացույցի 8-րդ ամսվա 15-րդ օրը՝ աշնանային գիշերահավասարին ամենամոտ լիալուսնի օրը ամենալավ ընտրությունն էր, ուստի եւ սահմանվեց որպես փառատոն: Սա տեղի է ունեցել Տան դինաստիայի կառավարման ժամանակ:
Փառատոնի օրը ընտանիքի անդամները հավաքվում են լուսնին «զոհաբերություն» մատուցելու, լիալուսնի ուժը գնահատելու, «լուսնային տորթեր» ուտելու և հեռվում ապրող ընտանիքի անդամներին և ընկերներին վերհիշելու համար: Բացի այդ, կան մի շարք այլ սովորույթներ, ինչպիսիք են լապտերների խաղը, վիշապի և առյուծի պարերը եւն: Հետաքրքիր են նաև էթնիկ փոքրամասնությունների յուրահատուկ սովորությունները, ինչպիսիք են մոնղոլների «լուսնին հետապնդելը», և Դոնգ փոքրամասնության շրջանում «բանջարեղեն կամ մրգեր գողանալը»: «Լուսնի տորթերը» Լուսնի փառատոնի հատուկ կերակուրն են: Այս տորթերը, որոնք հայերենում ավելի ճիշտ կլինի անվանել թխվածքաբլիթ, տարբեր միջուկներ ունեն ՝ կախված այն բանից, թե որ տարածաշրջանում են պատրաստված: Լուսնի տորթերը կլոր են, ինչը խորհրդանշում է ընտանիքի վերամիավորումը, ուստի հեշտ է հասկանալ, թե ինչպես կլոր լուսնի տակ գտնվող լուսնի տորթեր ուտելը կարող է փարատել հեռավոր հարազատների և ընկերների կարոտը: Այժմ մարդիկ լուսնային տորթեր են նվիրում հարազատներին և ընկերներին ՝ ցույց տալով, որ նրանց մաղթում է երկար և երջանիկ կյանք:

Leyli Aleksanyan-ի ՖԲ էջից