Ռեկորդային թռիչքային երկարությամբ կամուրջը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը
October 2, 2019
Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենի ելույթը “Երկրները մեկ հարկի տակ” համաժողովին
October 2, 2019

Բրյուս Լիի ամենախորիմաստ մտքերը

ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 2ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   Բրյուս Լին ապրել կարճ, բայց շատ ազդեցիկ կյանք։ Նա այսօր հիշվում է որպես  արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր, սցենարիստ և Ջիտ Կուն Դոյի հիմնադիր։

«Եթե չափից շատ մտածես մի բանի մասին, այն երբեք չես վերջացնի»։

«Ես այս աշխարհում չեմ, որպեսզի ապրեմ քո սպասելիքներով, իսկ դու՝ իմով»։

«Մի աղոթիր հեշտ կյանքի համար, աղոթիր, որպեսզի ուժ ունենաս՝ դիմակայելու դժվար կյանքին»։

«Իմաստունն ավելի շատ բան կսովորի հիմար հարցից, քան հիմարը՝ խելացի պատասխանից»։

«Վերցրու օգտակարը, անտեսիր անպետքը և ավելացրու քո սեփականը»։

«Սխալները միշտ ներելի են, եթե քաջություն ունես ընդունել դրանք»։

«Կորչեն պայմանները, ես ստեղծում եմ հնարավորություններ»։

«Ես վախենում եմ ոչ թե նրանից, ով 10,000 հարվածը պարապել է մեկ անգամ, այլ նրանից, ով մեկ հարվածը պարապել է 10,000 անգամ»։

«Որքան շատ ենք արժևորում իրերն, այնքան քիչ ենք արժևորում մեզ»։

«Եթե սիրում ես կյանքը, մի վատնիր ժամանակդ, քանի որ ժամանակն է ստեղծում կյանքը»։

«Ցուցամոլությունը հիմարի պատկերացումն է փառքի մասին»։

«Հաջողակ մարտիկը սովորական մարդ է՝ ուժեղ կենտրոնացմամբ»։

«Իմանալը քիչ է, պետք է կիրառել, ուզենալը քիչ է, պետք է անել»։

«Քաոսի մեջ է գտնվում հնարավորությունը»։

«Երջանիկ եղիր, բայց ոչ երբեք բավարարված»։

«Անմահության գաղտնիքն ապրելն է մի կյանք, որն արժեք հիշել»։

«Դու պետք է անձև լինես, ինչպես ջուրը։ Երբ ջուրը լցնում ես բաժակի մեջ, այն ընդունում է բաժակի ձևը, երբ ջուրը լցնում ես շշի մեջ, այն ընդունում է շշի ձևը, երբ ջուրը լցնում ես թեյնիկի մեջ, այն ընդունում է թեյնիկի ձևը։ Ջուրը կարող է թափվել ու պակասել, եղիր ջրի նման»։

Նյութը ՝www.techradar.am