Բրյուս Լիի ամենախորիմաստ մտքերը
October 2, 2019
MISS TOURISM 2019-ի մասնակիցները ժամանել են Ցինդաո
October 3, 2019

Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենի ելույթը “Երկրները մեկ հարկի տակ” համաժողովին

ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 2ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:

“Երկրները մեկ հարկի տակ” գործարար համաժողովին Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի ելույթից

—————————————————————————————————————————————————————-

Կոլեգաներս իրենց ելույթներում բավականին հանգամանալից անդրադարձան տնտեսական կապերին, ներդրումներին և արտահանման հնարավորություններին: Պետք է հավելեմ, որ հայ-չինական  քաղաքական և դիվանագիտական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա,իսկ առևտրային շրջանառությունը աճում է:

Այսօր՝ մի փոքր շեղվելով համաժողովի հիմնական թեմատիկ բնույթից,կցանկանաի բոլորիս ուշադրությունը գրավել հայ-չինական հարաբերություններում հումանիտար կապերի և փոխանակումների կարևորության վրա: Բժշկություն, սպորտ, կրթություն,գիտություն, մշակույթ,լրատվամիջոցներ և այլն,այս բոլորը հումանիտար համագործակցության ուղություններն են,որտեղ ունենք որոշակի շփումներ, որը բավարար չէ:

Հատկապես հսկայական պոտենցիալ ունենք գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման, բազամաթիվ տարաբնույթ ծրագրերի շրջանակներում փոխանակումներ,համատեղ միջոցառումների անցկացում և  ուսանողների ներգրավվածության ընդլայնում:

Երկրորդ կարևորագույն ոլորտը,որտեղ մեծ անելիք ունենք լրատվական դաշտն է: Լրատվամիջոցների միջև տեղեկատվության ակտիվ փոխանակումը կհանգեցնի բիզնեսի և զբոսաշրջության զարգացմանը,ինչի մասին այսօր բոլորս խոսեցինք,սակայն չենք ստեղծել նախադրյալներ տեղակտվական դարում Չինաստանում Հայաստանի մասին իմիջի բարձրացման առումով  և հարկավոր է աջակցել ՀՀ-ում ՉԻնաստանի մշակույթի և պատմության վերաբերյալ իրական տեղեկատվության տարածմանը ևս:

Համաժողովի մասնակից գործարարներին և պետական այրերին չձանձնրացնելու համար կսահմանափակեմ իմ ելույթը,սակայն կոչ կանեմ յուրաքանչյուրիս դառնալու Հայաստանի հանրային դիվանագիտության ակտիվ մասնակիցներ: