ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 25 -ին Շանհայում կայացած “Երկխոսություն նորարությունների մասին.Չինաստան-Ռուսաստան” համաժովողի շրջանակներում բացվել է չին-ռուսական նորարությունների կենտրոնը:
Կենտրոնը կգործի երկու երկրների կառավարությունների հովանու ներքո և կվերածվի նորարությունների ոլորտում միջազգային համագործակցության հարթակի:
Կենտրոնը կզբաղվի գիտատեխնիկական ծրագրերի մշակմամբ, արհեստական բանականության և բժշկության ոլորտում ինովացիաների ինդուստրիալիզացմամբ: