ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 10-ին 82 վագոններից կազմված “eWTP Cainiao” բեռնատար գնացքը Չինաստանի Ուսի քաղաքից մեկնել է դեպի Եվրոպա: Գնացքի վերջին կանգառը Եվրոպայում բելգիական Լյոժ քաղաքն է: Ուսիից մեկնող գնացքը կանգ կառնի “Գոտի և Ճանապարհ” նախաձեռնության մասնակից երկրների շուրջ 37 քաղաքներում և նավահանգիստներում:
Սա արդեն 11-րդ երկաթգծային ուղին է ,որը կապում է Չինաստանը Եվրոպական երկրների հետ: