ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին հարկավոր է չինարենի մասնագետ
October 17, 2019
Չինաստանի պետխորհուրդը որոշել է բարելավել բիզնես միջավայրը արտասահմանցի ներդրողների համար
October 18, 2019

COIFair ներդրումների գագաթնաժողովը Պեկինում կհավաքի գործարարների տարբեր երկրներից

ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   Նոյեմբերի 28-ին և 29-ին Պեկինում կանցկացվի “XI Չինական համաշխարհային ներդրումների գագաթնաժովող” /COIFair / միջազգային միջացառումը,որը անց է կացվում Չինաստանի զարգացման բանկի և ՉԺՀ բարեփոխումների կոմիտեի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Միջացառման շրջանկներում կազմակերպվելու են ֆորումներ, երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներ: Հարթակը մեծ հնարավորություններ է ընձեռում ֆինանսական,բանկային և ներդրումային ոլորտներում համագործակցությունների ձևավորման և չինացի ներդրողներին ծրագրերի ներկայացման համար:

Ռուսական կայքերից հայտնի է դառնում ,որ COIFair-ին մասնակցելու է մեծ պատվիրակություն, որը ներկայացնելու է հետաքրքիր  ներդումային ծրագրեր ենթակառուցվածքների և ապասարկման ոլորտներում:

Միջոցառմանը մասնակցության հայտեր են ներկայացրել Ռուսաստանը, մի շարք ԵՄ , Աֆրիկյան և Արաբական երկրներ: