COIFair ներդրումների գագաթնաժողովը Պեկինում կհավաքի գործարարների տարբեր երկրներից
October 18, 2019
Թիմ Քուկը Ցինխուայի տնտեսագիտության և կառվարման ինստիտուտի խորհրդի նախագահ
October 25, 2019

Չինաստանի պետխորհուրդը որոշել է բարելավել բիզնես միջավայրը արտասահմանցի ներդրողների համար

ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:    Սինխուա լրատվական գործակալությունը հայտնում է ,որ երեկ պետխորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանում կատարվող ներդրումների համար բիզնես միջավայրը բարելավելուն ուղղված հարցեր:

Նիստի ընթացքում առաջարկվել է Չինաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով վերանայել արտասահմանցի ներդրողների նկատմամբ կիրարվող  բանկային, հարկային, գույքի տրամադրման վերաբերյալ սահմանափակումմները, ուսումնասիրել վերջին տարիների ընթացքում ներդրողների կողմից բարձրացված հարցերը և դժգոհությունները:

Նիստի ընթացքում առաջ քաշված բոլոր առաջարկները ընդունվել են պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանի կողմից: Վերջինս ընգգծել է ներդրումային քաղաքականության կարգավորումների բարելավմանն ուղղված գործողությունների կարևորությունը և առաջարկել աշխատել հրատապության պայմաններում:

Վերջում Լի Կեցիանը ավելացրել է, որ Չինաստանը պետք է ի կատար ածի իր բոլոր խոստումները: