ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 25 ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնել են, որ հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի ամրապնդմանը, խորացնել համագործակցությունը հնարավոր այն բոլոր ուղղություններով, որոնք կլինեն ի նպաստ միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Վահե Էնֆիաջյանը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը՝ արժեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա զարգացման հեռանկարները: Նա նշել է, որ փոխգործակցային եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շնորհիվ հնարավոր է պետությունների միջեւ ձեւավորել փոխըմբռնման եւ գործակցության նոր հարթակներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորման հարցերը:
Կողմերն ընդգծել են երկու բարեկամ ժողովուրդների միջեւ ձեւավորած բարիդրացիական հարաբերությունները եւ հետագա համագործակցության հնարավորության մեծ ներուժը:
www.news.am