ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 1 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Վերջերս Չինաստանի Ջիլին նահանգում անցկացվել է “Աշխատատեղերի տոնավաճառ 2020” խորագրով ցուցահանդեսը Չինաստանի համլսարանների և ածխարհի այլ համալսարանների շրջանավարտների համար: Հիմնական թեման եղել է “լեզու+մասնագիտություն” ձևաչափը,որը արդիական է դարձել “Գոտի և ճանապարհ” նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և մասնակից երկրների միջև բիզնես կապերի ակտիվացումից հետո:
Տոնավաճառում 270 կազմակերպություններ ներկայացրել են 9000 աշխատատեղ տարբեր լեզուների իմացությամբ: Շուրջ 5000 շրջանավարտների հաջողվել է նախնական համաձայնություն ձեռք բերել գործատուների հետ:
Նյութը Գոռ Սարգսյանից