ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 4 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 1-ին ՉԺՀ կրթության նախարարությունը կազմակերպել է առցանց հանրային քննարկում 2020 թվականի չինական համալսարանների շրջանվարտների ապագայի վերաբերյալ:
Համաձայն նախարարության տվյալների 2020 թվականին չինական բուհերը կավարտեն 8,74 միլլիոն ուսանողներ,ինչը 400հազարով ավելին է լինելու 2019 թվականի համեմատ:
Քննարկման ընթացքում ՉԺՀ կրթության նախարարության ներկայացուցիչը կոչ է արել պետական և մասնավոր կազմակերպություններին նախագծել աշխատատեղերի ապահովման ծրագրեր, ստեղծել բիզնես հնարավորություններ և արդեն հիմա փորձել շրջանվարտներին ներգրավվել տարբեր ծրագրերում: