ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ5 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում :
Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փոխվարչապետը հանդիպումներ կանցկացնի գործարար համայնքի հետ: