ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 20 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի Սիձյանի վարչական շրջանը համարվում է վերջին տարիներին ամենազարգացող զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Համաձայն Չինաստանի զբոսաշրջության նախարարության զեկույցի 2019 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Սինձյան է այցելել 201 միլիոն տեղացի և արտսահմանցի զբոսաշրջիկ,ինչը 42 տոկոսով ավելին է 2018 թվականի նույն շրջանի համեմատությամբ:
Այս ցուցանիշը ռեկորդային է այս տարածաշրջանի համար: