ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 21 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում մեծ տարածում գտած Walmart ամերիկյան սուպերմարկետների ցանցը կընդլայնի իր շուկան՝ բացելով ևս 500 նոր մարկետներ և պահեստներ:
“Walmart China ” -ի փոխնախագահ Ջամս Կուն հայտնել է,որ կազմակերպությունը վստահ է չինական շուկայի կայուն զարգացման և սպառման ծավալների մեծացման վրա և նախատեսում են առաջիկա 1 տարվա ընթացքում ցանցը ընդլայնել:
Կազմակերպությունը նաև նախատեսում է անվճար պահեստներ տրամադրել առցանց գնումներ կատարող քաղաքացիների համար: