ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 21 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը իր ՖԲ էջում գրառում է կատարել Չինաստանի հետ վիզաների ազատականացման գործնթացի վերաբերյալ:
Գրառումը ստորև.
“Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում”։