“Կոնֆուցիուս” պարային դրաման ներկայացվել է ռուս հադիսատեսին
December 16, 2019
ԵՊՀ պատվիրակությունը եղել է Չինաստանում
December 16, 2019

Մոտ 500 տարեկան ձվեր են հայտնաբերվել չինական դամբարանում

ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 16 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   ՉԺՀ-ի կենտրոնում պեղումների ժամանակ հնագետները գտել են մոտավորապես 500 տարեկան վաղեմության ամբողջությամբ պահպանված հավի ձվեր: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:

«Կեղևը անվնաս է, քանի որ ձվերը գտնվում էին փակ տարածքում, որտեղ պահպանվում են մշտական ջերմաստիճանը և խոնավությունը», – ասել է տեղական հնագիտական թանգարանի կուրատոր Յունմեյ Թանը:

Հավի ձվերով և բրնձով անոթը գիտնականները գտել են ոմն Մին Յանի դամբարանում․ մարդը ապրել է Մինգի ժամանակաշրջանում (1368-1644): Նա մահացել է մոտ 1501 թվականին, նրաներկու կանանց հետ թաղել են առանձին փայտե դագաղներում: Նրանց գերեզմանում հայտնաբերված սննդամթերքը ամուր փակված է եղել կափարիչով:

https://www.1in.am/