ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 16 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի Շանդոն նահանգի Ծինին քաղաքի մերձակայքում ժայռ է հայտնաբերվել, որը ձևով եգիպտական սֆինքս է հիշեցնում: Այս մասին հաղորդվում է չինական CGTN հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում:
Փորձագետները պնդում են, որ ժայռի արտասովոր տեսքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում՝ ենթարկվելով տարերային աղետների ազդեցությանը: «Սֆինքսի դեմքը» կարելի է տեսնել միայն մի կողմից դիտելիս:
Հաղորդվում է, որ զբոսաշրջիկներն արդեն սկսել են այցելել տեղանք՝ արտասովոր բնական հուշարձանը լուսանկարելու համար: