ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 19 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մակաոն /Աոմեն հատուկ վարչական շրջանը/ այս տարի նշում է հայրենիք վերդարձի 20-ամյակը: Նախատեսված մի շարք միջոցառումների մասնակցելու է եկել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը,ով արդեն հանդիպել է Մակաոյի շրջանի ղեկավարի հետ և քննարկել մի շարք հարցեր շրջանի զարգացման վերաբերյալ:
Հիշեցնենք ,որ ՉԺՀ Հատուկ վարչական շրջան հանդիսացող Մակաոն հանդիսացել է պորտուգալական կայսրության կառավարմանն հանձնված շրջան,սակայն դիտարկվել է ՉԺՀ տարածքային ամբողջականության շրջանակներում: Այն վերադարձվել է ՉԺՀ-ի կառավարմանը միայն 1999 թվականի դեկտեմբերին:
Մակաոն ունի 667,400 բնակիչ և աշխարհին հայտնի է իր խաղատներով ու ժամանցի վայրերով: Այն հայտնի է որպես չինական Լասվեգաս: