Չինական Լասվեգասը նշում է հայրենիք վերադարձի 20—Ամյակը
December 19, 2019
Չինաստանի առաջին տիկինը այցելել է տուրիզմի ինստիտուտ
December 23, 2019

Ռուսբեն Սաֆրաստանյանը հայ-չինական կապերի մասին

ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 19 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:    Այսօր Հայաստանը Չինաստանի համար որոշակի հետաքրքրություն է ներկայացնում մի շարք ուղղություններով և ոլորտներում։  ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

<Նախ ՝ այստեղ պետք է հաշվի առնել Մետաքսի մեծ ճանապարհի վերստեղծման Չինաստանի ռազմավարությունը։ Հայաստանն այդ ճանապարհին է գտնվում։  Այս առումով ակնհայտ է Պեկինի ռազմավարական հետաքրքրությունը Հայաստանի տարածքի հնարավոր օգտագործման ուղղությամբ ՝ Կենտրոնական Ասիայի, Իրանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով ելք ունենալու համար։ Սա Մետաքսի մեծ ճանապարհի երթուղիներից մեկն է, և իզուր չէ, որ Չինաստանը ձգտում է Հայաստանը դարձնել այդ մասշտաբային նախագծի մասը։  Որքան ես հասկանում եմ, չինացիներն արդեն այսօր, ընդ որում ՝ բավականին ինտենսիվ, Հայաստանում ճանապարհներ են կառուցում>, – նշել է նա ։

Մյուս կողմից, բացի տնտեսական հետաքրքրությունից, Հայաստանը, ըստ ակադեմիկոսի, Չինաստանի համար քաղաքակրթական հետաքրքրություն է ներկայացնում։ Չինաստանում բարձրագույն ղեկավարության, գիտական շրջանակների, հասարակության տարբեր շերտերի հետ բազմաթիվ հանդիպումների արդյունքում արևելագետը փաստում է չինացիների մոտ Հայաստանի նկատմամբ հետաքրքրության առկայությունը՝ որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի:

 

<Եվ ահա հնագույն քաղաքակրթությունների այս երկխոսությունը չինացիների համար կարևոր նշանակություն ունի։ Հայաստանը Չինաստանի համեմատ փոքր երկիր է, բայց չինացիները, ի տարբերություն նույն ամերիկացիների, կարևորում են հենց քաղաքակրթական երկխոսությունը։ Եվ ելնելով Արևելագիտության ինստիտուտի տնօրենի իմ անձնական փորձից՝ պետք է արձանագրեմ մեր ինստիտուտի հետ համագործակցության հանդեպ չինացի գործընկերների հետաքրքրության նկատելի աճ>, – նշել է նա ։ Սաֆրաստյանի խոսքով, հայ եւ չինացի գիտնականները հաճախ են այցելում միմյանց, կարծիքներ փոխանակում Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասի տարածաշրջանում և ընդհանուր աշխարհում տիրող իրավիճակի շուրջ:

 

<Իհարկե, մեր ինստիտուտի նկատմամբ Չինաստանի գիտական շրջանակների հետաքրքրության մեջ մեծ դեր է խաղում նաև այն, որ Չինաստանում շատ քիչ են Մերձավոր Արևելքի գծով մասնագետները։ Չինացիները լավ գիտեն, որ մեր ինստիտուտն ավանդաբար արևելագիտության բավականին ուժեղ կենտրոն է։ Այդ պատճառով էլ նրանց համար շատ հետաքրքիր են մեր գնահատականները: Չինաստանը, ելնելով Մերձավոր Արևելքի նշանակությունից, այսօր այս տարածաշրջանում բավական ակտիվ քաղաքականություն է վարում։ Եվ չինացիներին հետաքրքիր է մեր գնահատականը տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ, որտեղ հայերը հազարամյակներով են ապրում>, – ընդգծել է նա ։

 

Այս համատեքստում արևելագետը հատկապես կարևորել է Արևելագիտության ինստիտուտում երկար տարիների ընթացքում շատ ուժեղ թուրքագիտական դպրոց ձևավորելու փաստը։ Նրա գնահատմամբ ՝ ժամանակակից Թուրքիայի քաղաքականության ուսումնասիրությունը, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքում, ինստիտուտում բարձր մակարդակի վրա է դրված։ Իսկ Չինաստանին, նրա գնահատմմաբ, շատ հետաքրքիր է Թուրքիայի մերձարևելյան քաղաքականությունը, որը վերջին շրջանում, ի դեպ, անկանխատեսելի և արկածախնդիր է դարձել:

 

https://arminfo.info/