Չինաստանի հարավում հայտնաբերել են 57 դինաստիական դամբարաններ
December 28, 2019
Չինական ավանդական “Հանֆու” հագուստը վերդառնում է առօրյա
December 30, 2019

Պեկինում բացվել է չին-տաջիկական մշակութային փոխանակման կենտրոն

 ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 28 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   Դեկտեմբերի 17-ին Պեկինի քաղաքային համալսարանում /Beijing City University/ պաշտոնապես կայացել է Տաջիկստանի և Չինաստանի միջև մշակութային փոխանակման կենտրոնի բացման արարողությունը:

Կենտրոնի բացման արարողությանը համալսարանի ռեկտոր Լյու Լին իր ելույթում ընդգծել է կենտրոնի ստեղծման կարևորությունը երկու երկրների  միջև հումանիտար կապերի ամրապնդման գործում: Նա նաև ավելացրել է,որ կենտրոնը իր վրա կվերցնի մշակութային ոլորտի գիտահետազոտական գործառույթը և կիրականացնի գործնական քայլեր՝ շատ կարճ ժամանակում հանգեցնելով իրական արդյունքների:

Չինաստանում Տաջիկստանի դեսպանը իր ելույթում հաստատել է իր կառավարության պատրաստակամությունը չինացի բարեկամների հետ հումանիտար փոխանակման իրականացման հարցում: Դեսպանը կոչ է արել չմոռանալ երկու երկրների հարուստ մշակութային ժառանգության մասին:

2020 թվականի համար կենտրոնը արդեն նախատեսել է անցկացնել մի շարք գիտակրթական և մշակութային միջոցառումներ: