ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 3 1,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մեծածախ վաճառք իրականացնող աշխարհի ամենամեծ շուկան գտնվում է Չինաստանի Իու քաղաքում: «Ապրանքների քաղաքը» հիմնադրվել է 1982թ-ին, ունի ավելի քան 6,40 միլիոն քմ մակերեսով բիզնես տարածք և 2,1 միլիոն անհատական արտադրանք: Իու-ի այս շուկայից ապրանքներ են ուղևորվում աշխարհի ավելի քան 210 երկրներ: Տարեկան 500,000 արտասահմանցի առևտրականներ և ավելի քան 13,000 մշտական արտասահմանցի առևտրականներ են գալիս Իու:
Քաղաքը բաժանված է 5 միջազգային առևտրային գոտիների: Առաջին առևտրային գոտին հիմնադրվել է 2002թ-ին և ընդհանուր ներդրումային գումարը կազմել է 700 միլիոն յուան (100 միլիոն դոլար): Երկրորդ ատևտրային գոտին հիմնադրվել է 2004-ին, երրորդը՝ 2005-ին, չորրորդը՝ 2008-ին, հինգերորդը՝ 2011-ին:
Ճըծյանի նահանգային կառավարության հետ հանդիպման ժամանակ տեղեկացա, որ կառավարությունը համագործակցում է Լիաոնինի նահանգային կառավարության հետ, որպեսզի կարողանան կապել ներքին և արտաքին շուկաները. Իուն՝ հարավում, Սիլեո՝ հյուսիսում:
Նյութը Tatevik Petrosyan-ի ՖԲ էջից