ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 8,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է,որ 2020 թվականի հունվարի 1-ից կարգելվի ձկնորսությունը Յանցզի գետում և նրանից սնվող վտառներում: Արգելքը կգործի 10 տարի և կընդգրկի 332 արգելոցային գոտի:
Նախարարությունը արգելքը բացատրել է գետի ջրերի աղտոտվածությամբ և ձկնային աշխարհին սպառնացող վտանգներով: