ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 9,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհում առաջին ինքնագնաց գերարագ գնացքը, որը երթևեկում է 350 կմ/ժամ արագությամբ:
Ինչպես հայտնում է CNN-ը, 2022-ի Ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ, որը հյուրընկալելու է Չժանցզյակոու քաղաքը, երկրում գործարկվել է հերթական գերաարագընթաց գնացքը: Այն Չժանցզյակոուն միացնում է մայրաքաղաք Պեկինի հետ (հեռավորությունը 173 կմ է) և կրճատում է երկու քաղաքի միջև ուղևորության ժամանակը՝ 3 ժամից հասցնելով 47 րոպեի:
Սակայն նոր գնացքի գլխավոր առանձնահատկությունը արագությունը չէ, քանի որ Չինաստանում 350 կմ/ժամ արագությամբ ընթացքող այլ գնացքներ էլ են աշխատում: Չինաստանն այս անգամ գերարարգ ուղևորությունը նոր մակարդակի է հասցրել՝ գործարկելով առաջին նմանօրինակ ինքնագնաց գնացքը, որն առանց մեքենավարի է աշխատելու:
Գնացքի համար երկաթուղու կառուցման աշխատանքները 4 տարի են տևել: Երթուղին 10 կայարան է ներառում, այդ թվում՝ Չինական մեծ պարսպի ամենաճանաչված հատվածի մոտ գտնվող կայարանը:
tert.am