ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 13,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի կառավարությանը կից գործող չինական ավանդական բժշկության վարչության տվյալների համաձայն 2019 թվականի ընթացքում Չինաստանում 6 հազարով ավելացել են չինական ավանդական բժշկության կլինիկաները:
Վարչության ղեկավար Յու Վենմինը նշել է ,որ իրենք նախաձեռնել են ծրագիր,որը կօգնի պայքարել ուռուցքի դեմ: Նրա խոսքերի համաձայն բուժման հիմքում ընկած է չինական ավանդական բժշկությունը,սակայն պարունակում է նաև արևմտյան բժշկության էլեմենտներ:
2020-ին հնարավոր կլինի առցանց խորհրդակցություն ստանալ ծրագրի վերաբերյալ: