ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 24,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական խոհանոցը ներառում է Չինաստանի շրջանների խոհանոցը, ինչպես նաև` չինական սփյուռքի խոհարարական սովորույթները: Չինական խոհանոցի պատմությունը սկսվում է նեոլիթից, ժամանակի ընթացքում տարբեր շրջաններում հայտնվեցին սեփական նախընտրություն` կլիմայից և պալատական նորաձևությունից կախված: Ժամանակի ընթացքում չինական խոհանոցում ներառվում են արտասահմանյան բաղադրամասեր և ուտելիքի պատրաստման սովորույթներ: Կան յուրահատուկ խոհարարական հատկություններ` բնորոշ տարբեր խավի և ազգության մարդկանց համար: Չինական խոհանոցի ավելի հայտնի ճաշատեսակներ են` պեկինյան բադ, դիմսամ, տապակած բրինձ, հարյուրամյա ձու, կրիայով ապուր:
Գոյություն ունի այսպես կոչված չինական խոհանոցի ութ տեսակ (չին.՝ 中国八大菜系).
Չինական սփյուռքի խոհանոցի հայտնի տարատեսակներն են` մալազիական խոհանոցը, ամերիկյան չինական խոհանոց, սինգապուրյան խոհանոցը, սակայն սեփական տարատեսակները ամենուր են, որտեղ ապրում են չինացիները[4], օրինակ պակիստանական չինական խոհանոցը: