ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 30,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական Elephant Robotics ընկերության արտադրանքի ռոբոտ-կատուները դարձել են Լոս Անջելեսում CES 2020 միջազգային ցուցահանդեսի մեխը, գրում է Teccrunch-ը։
Ռոբոտացված տնային կենդանիները, որոնք ստացել են MarsCat անվանումը, բոլորովին ինքնավար գործընկերներ են։ Դրանք արձագանքում են հպումներին, ձայներին եւ նույնիսկ կարող են խաղալ խաղալիքներով։
Ռոբոկատուները շարժվող վերջույթներ ունեն։ Նրանք կարող են նստել, քայլել, զբոսնել եւ նույնիսկ հետեւել տերերի գործողություններին։ Նշվում է, որ ոչ սովորական տնային կենդանիները հարմարեցված են տնային պայմաններին։
news.am