Անօդաչու ռոբոտը տեղ է հասցնում առցանց կատարված պատվերը
March 2, 2020
ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը հասել է Վուհան
March 3, 2020

Վուհանում հիվանդանոց է փակվել՝ բավարար կորոնավիրուսակիր չլինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 2,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Չինական Վուհան քաղաքի իշխանությունները փակել են ժամանակավոր հիվանդանոցը՝ նոր անհայտ տեսակի կորոնավիրուսով հիվանդացությունների քանակի կրճատման պատճառով. հայտնում է Reuters–ը:

Գործակալության տվյալներով՝ փակված հիվանդանոցն այն 16 բուժհաստատություններից մեկն էր, որը հատուկ կառուցվել էր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի նպատակով: Հիվանդանոցը փակվել է այն բանից հետո, երբ վերջին հիվանդները դուրս են գրվել այնտեղից:

Հավելվում է նաև, որ օրերս Հուբեյում  կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ կրճատում է նկատվել: Այսպես՝ մարտի 1-ին, հունվարից ի վեր առաջին անգամ, այնտեղ գրանցվել են վարակի 200-ից պակաս դեպքեր, իսկ մինչ այդ օրական գրանցվում էր 570 նոր դեպք:

Կարելի է եզրակացնել,որ վիրուսը նահանջում է: