Դոնխուան.Թակլամական անապատի օազիսը
March 6, 2020
Չինացի փորձագետները ժամանել են Իրաք
March 9, 2020

Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու

ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 6,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը:

Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:

Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է:

Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ անձինք չկան:

Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը: Հանդիպման վերջում Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար: