ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 9,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Տասնամյակներ առաջ արևմտյան աշխարհը առաջ քաշեց AID diplomacy եզրույթը, որը ծառայեցվում էր բացառապես օգնություն տրամադրող երկրների իմիջը բարձրացնելու համար և այդպիսի դեպքերը ժամանակակաից պատմության էջերում բազմաթիվ են:
Սակայն այլ էր իրականությունը , երբ Չինաստանում 2020 թվականին գլուխ բարձրացրեց չարաբաստիկ կորոնովիրուսը, որը վտանգ էր ներկայացնում առաջին հերթին մարդկանց առողջության,ապա Չինաստանի տնտեսության և միջազգային իմիջի համար: Չինաստանը բացառիկ կազմնակերպվածություն և պետականամետ վարքի շնորհիվ արդյունավետ իրակացրեցին պայքարը վիրուսի դեմ՝ փրկելով հազարավոր մարդկանց կյանքեր և կանխելով դրա տարածումը: Այսօր արդեն Չինաստանը արագ տեպմերով վերականգնում է տնտեսությունը՝ բացելոց ժամանակավոևապես փակված արտադրությունների 60 տոկոսը և վերսկսելով Երոպայի և Ռուսաստանի հետ կապող բեռնատար գնացքների աշխատանքները:
Չինաստանը, որը կրել էր բազմաթիվ վնասներ առաջացած իրավիճակում իրեն դրսևորում է իսկական ընկերոջ պես, այն ընկերոջ, որի մասին խոսել է Կոնֆուցիուսը և մնացած չին փիլիսոփաները: Չինաստանը, որ դեռ երեկ օգնություն էր ստանում աշխարհից,այսօր սկսում է օգնել աշխարհին: Չինաստանի կառավարությունը դիմակներ է ուղարկում Ճապոնիա և Հարավային Կորեա, մասնագետներ և հումանիտար օգնություն Իրան և Իրաք,Պակիստան,իսկ Հայաստանին առաջարկում է տեստեր և ֆինանսական աջակցություն:
Չինաստանի նման գործելակերպը ամենևին AID diplomacy -ի չէ,այլ բացառապես փիլիսոփայական գաղափարափոսություն ունեցող կառավարության և ժողովրդի կամքի արտահայտում:
Թերևս այս իրավիճակը լավագույնս արտահայտում է Սի Ծինպինի հնչեցրած այն թևավոր խոսքը, որ իսկական ընկերը բացահայտվում է դժվարության մեջ:
Գոռ Սարգսյան