ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 12,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Շուրջ մեկ ամիս առաջ չինական մի շարք ավիաընկերություններ սահմանափակել էին իրենց թռիչքները Խուբեյ նահանգ և Վուհան քաղաք:
Այսօր “Hainan airlines” ավիաընկերություն լրատվական վարչություն պաշտոնապես հայտարարել է, որ ավիաընկերությունը վերաբացում է չռիքները բոլոր ուղղություններով Չինաստանի ներսում: Այլ ավիաընկերություններ նույնպես հայտարարել են դեպի Վուհան թռիչքների վերաբացման մտադրության մասին:
Այս նորությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Չինաստանում վիրուսը սկսել է նահանջել և վտանգը հաղթահարված է: