Ավիաընկերությունները կվերաբացեն թռիչքները դեպի Վուխան
March 12, 2020
ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
March 12, 2020

Ասիայի ամենահարուստ մարդը օգնության ձեռք է մեկնում Եվրոպային

ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 12,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ   Համացանցային առևտրի ոլորտում աշխատող Alibaba ընկերության հիմնադիրը՝ Ջեք Ման, իր հիմնադրամի և Weibo կայքի միջոցով չորեքշաբթի հայտնել է կորոնավիրուսից տուժած երկրներին մեծ օգնություն տրամադրելու մասին։ Համաձայն հաղորդագրության նա կհատկացնի  1,8 միլիոն պաշտպանիչ դիմակ և 100 000 պաշտպանիչ պարագա :

Միլիարդատիրոջ խոսքով՝  օգնությունը կբաժանվի ամենաշատ տուժած եվրոպական երկրների, այդ թվում՝  Իսպանիայի և Իտալիայի  միջև։

Հիշեցնենք, որ դեռևս ամսվա սկզբին Ջեք Ման արդեն 1 միլիոն դիմակ էր տրամադրել Ճապոնիային և Հարավային Կորեային։

Նա հունվարին 100 միլիոն յուան է ($14.4million) փոխանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին։