Կոնֆուցիուսի ինստիտուտը անցնում է առցանց ուսուցման
March 14, 2020
Խունան նահանգը օգնում է Լաոսի և Կորեայի քույր նահանգներին
March 17, 2020

Իսպանիան օգնություն է ակնկալում Չինաստանից

ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 17,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ Մարտի 15-ին Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի գործընկերոջ հետ և հաստատել, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ է օգնություն տրամադրել Իսպանիային՝ նոր տեսակի վիրուսի դեմ պայքարի համար:

Իսպանիայի ԱԳ նախարարը խնդրել է Չինաստանին օգնել Իսպանիային մասնագիտական խորհրդատվության ոլորտում և տրամադրել մարդասիրական օգնություն, որը անհրաժեշտ է Իսպանիային արդյունավետ գործողություններ ծավալելու համար:Ի պատասխան Վան Ին հայտնել է,որ մարդասիրական օգնությունը արդեն պատրաստ է: