ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 23,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մարտի 21-ին Սերբիա է ժամանել սերբական ավիաուղիներին պատկանող օդանավը, որը Սերբիա է տեղափախել չինացի մասնագետների խումբը և մեծ ծավալով մարդասիրական օգնություն:
Սերբիայի նախագահը անձամբ է դիմավորել չինացի մասնագետների խմբին օդանավակայանում և իր ելույթում ասել,որ բարեկամ Չինաստանի օգնությունը մեծ նշանակություն ունի իրենց պայքարում վրուսի դեմ: Սերբիայի նախագահը համբուրել է Սերբիայի և Չինաստանի դրոշները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սերբիայի նախագահը դիմել էր ՉԺՀ նախագահ Սի Ծինպինին ՝ մարդասիրական և մասնագիտական օգնություն տրամարդելու խնդրանքով: