ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 4,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանը ապրիլի 4-ը հայտարարել է համազգային սգո օր՝ կորոնավիրուսի զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանըերեք րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները: