ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 15,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Նոր տեսակի վիրուսի հաղթահարումից հետո Չինաստանի ամբողջ տարածքում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք կոչված են այս ընթացքում տնտեսական կորուստների վերականգնմանը: Առանձին քայլեր են ձեռնարկում նահագային իշխանությունները տուրիստական և ներդրումային ոլորտները բարելավելու համար:
Վերջին երկու օրվա ընթացքում ամբողջ աշխարհում տարածվեց Հայնան նահանգի ներդրումային ծրագրերի ներգրավմանը ուղղված ծրագիրը, որը նոր պայմաններով ներդրումներ կատարելու հնարավորություններ է ստեղծում կղզում:
Նահանգի ղեկավարությունը օրեր առաջ թեժ գիծ է բացել ներդրումային խորհրդատվությունների համար: Բացի չինարենից խորհրդատվությունները տալիս են 5 տարբեր լեզուներով . անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն,ճապոներեն և գերմաներեն:
Համաձայն “Խուանցյուան” լրատվական գործակալության հայտարարության, ներդրումային խորդրդատվության են դիմել տարբեր երկրներից , այդ թվում Նիդերլանդներից, ԱՄՆ-ից, Կանադայից և Սինգապուրից:
Թեժ գիծ ներդրումային խորհրդատվության համար
+86 /10/4008-413-413