Նախագահ Սին շնորհակալություն է հայտնել COVID-19 դեմ պայքարի համար
April 18, 2020
Հանրային դիվանագիտության իրականացման հարթակները Չինաստանում
April 26, 2020

Guangzhou Fair տոնավաճառը կանցկացվի առցանց

ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 18,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Չինաստանում անցկացվող ներկրմանն ու արտահնմանը նվիրված ամենամեծ տոնավաճառը գործում է ամեն տարի 1957 թվականից ի վեր,սակայն Գուանճոույի տոնավաճառը(Guangzhou Fair) այս տարի առաջին անգամ կանցկացվի առցանց:

Տոնավաճառի առցանց կազմակերպումը վստահվել է  Tencent   կազմակերպությանը,որը հանդիսանում է  Wechat-ի օպերատորը: Կազմակերպությունը հայտնել է,որ սա աննախադեպ և մաշտաբային միջոցառում է լինելու և իրենք օգտագործելու են ամենա ժամանակակից տեխնոլոգիաները:

Այս տարի նախատեսվում է ունենալ շուրջ 200 հազար կազմակերպություն,որոնք կներկայացնեն իրենց ապրանքատեսականին և մի քանի անգամ ավելի այցելուներ,որոնք պետք է առցանց ծանոթանան կազմակերպությունների առաջարկներին: