ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍ 5,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի Գլխավոր մաքսային վարչությունը հայտնել է , որ Չինաստանից 2020 թվականի մարտի 1-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում արտերկիր է արտահանել է շուրջ 71 միլիարդ յուանի /10 միլիարդ դոլար/ մարդասիրական օգնություն:
Ընդհանուր առմամբ արտահանվել է շուրջ 28 միլիարդ դիմակ, 130 միլիոն պաշտպանիչ հագուստ,43 միլիոն ակնոց, 73 միլիոն տեստ, 12 միլիոն տեխնիկական ջերմաչափ և այլ իրեր նոր տիպի վիրուսի դեմ պայքարի համար: