Փաստեր Սինծիանի բամբակի մասին
March 29, 2021
Յուեի մոր դաջվածքը/岳母刺字
May 31, 2021

Տա Յուն պայքարում է ջրհեղեղների դեմ/大禹治水

策 划:王婵娟(Wang Chanjuan)

选 编:郑晓羽(Zheng Xiaoyu)

翻 译:阿丽米奈(Armine)

审 校:宿桂兰(Su Guilan)

朗 读、制 作:戈尔•萨尔格相(Gor Sargsyan)

Տունը և ընտանիքը յուրաքանչյուր մարդու համար ամենատաքուկ անկյունն են։ Որտեղ էլ որ գտնվենք, բոլորս էլ միշտ ձգտում ենք վերադառնալ տուն, այցելել մեր ընտանիքներին։

Հեռավոր անցյալում մի մարդ կար՝ Տա Յու անունով, ում համար սակայն մարդկանց հանդեպ պարտականությունները ավելի առաջնահերթ էին։ Հանուն բոլորի բարեկեցության նա պայքարում էր ջրհեղեղների դեմ, իսկ որպեսզի տուն վերադառնար, պետք է հաջողությամբ ավարտեր գործը։ Այդ դժվարին պայքարը տևեց երկար տարիներ, և Տա Յուն այդ ընթացքում նույնիսկ մեկ անգամ չայցելեց իր ընտանիքին։

Այս առասպելը պատմում է Տա Յուի և այն մասին, թե ինչպես է նա կանխել ջրհեղեղները։

Այն ժամանակ, երբ Յաոն մարդկանց առաջնորդն էր, աշխարհը դեռ չէր կայունացել։ Ամեն տեղ հաճախ մոլեգնում էին ջրհեղեղները։ Առատ բուսականությունը, մոլախոտերն ու ծառերը ծածկել էին երկիրը։ Այնտեղ իրենց տիրապետությունն էին հաստատել վայրի կենդանիներն ու թռչունները, և ամենուր նրանց հետքերն էին։ Ոչ մի կերպ հնարավոր չէր հացահատիկ մշակել ու բերք ստանալ։ Վայրի գազանները սպառնում էին մարդկանց կյանքին։ Յաոն այս ամենից շատ էր անհանգստանում, դրա համար էլ հրամայեց իր փեսա Շունին լուծել այդ խնդիրը։

Շունը Ի անունով նախարարին հանձնարարեց մաքրել լեռները բուսականությունից և գազաններից։ Իսկ Յուն, ով Իի վերադասն էր, պետք է կանխեր ջրհեղեղները։ Ին լեռներում մեծ խարույկներ վառեց, և վայրի գազանները կրակից փախան ու թաքնվեցին։ Տա Յուն ցրեց Խուան Խե գետի ինը հուները, արգելափակեց Ծի գետի ջրերը։ Այնպես արեց, որ Ծի և Լուո գետերի ջրերը դեպի ծով հոսեն։ Ժուշույ և Հանշույ գետերի հուներում

անցք բացեց, ուղղորդեց ջրի հոսքը։ Նա չորացրեց Հուայշույ գետը, արգելափակեց Սեշույ գետի ջրերի հոսքը և ուղղորդեց դեպի Յանցզի գետը։

Այս ամենի արդյունքում ջրհեղեղները վերջապես կանխվեցին։ Ջրհեղեղներից մնացած ջրերը հեռացնելուց հետո միայն հնարավոր եղավ հարթավայրերում բերք մշակել և հավաքել։

Տա Յուն, երկար տարիներ գտնվելով տանից հեռու, անդադար զբաղված էր ջրհեղեղները կանխելու դժվարին գործով։ Այդ իսկ պատճառով նա չայցելեց իր ընտանիքին, նույնիսկ դռան շեմից ներս չմտավ, չնայած մի քանի անգամ անցավ իր տան մոտով։

家,是每一个人温暖的小窝,我们都想经常回家看看。但在古时候有一个人可以为了帮助大家治理水灾,很多年都没有回过一次家,这个人叫做大禹,现在我们来看看他的故事。

在尧是部落首领的时候,天下还没有安定下来,各地经常发生洪水。野草树木茂盛,飞鸟野兽到处繁殖,没有办法收获粮食。到处都是动物的足迹,各种动物威胁人们的生活。尧因为这个事情很担心,于是命令舜去解决这些问题。 舜任命一个叫益的臣子主管用火的事情,益就在山中点起大火,野生动物都被烧得躲藏起来。大禹疏通黄河的九条河道,疏导济水、漯水,使济水和漯水都流到海里去;在汝水、汉水的河道打开缺口,引导水流,排除淮水、泗水水路堵塞的地方,使它们流入长江。除去水灾之后,中原地带才可以耕种并收获食粮。到这时候,大禹已经在外面治理水灾八年了,因为忙于疏导河流,曾经多次经过自己的家门,却没有进去看望家人。

附故事出处和原文:

《孟子·滕文公上》:当尧之时,天下犹未平,洪水横流,泛滥于天下。草木畅茂,禽兽繁殖,五谷不登。禽兽逼人,兽蹄鸟迹之道,交于中国。尧独忧之,举舜而敷治焉。

舜使益掌火,益烈山泽而焚之,禽兽逃匿。禹疏九河,瀹「yuè」 济、漯,

而注诸海;决汝、汉,排淮、泗,而注之江。然后中国可得而食也。当是时也,禹八年于外,三过其门而不入