Կոն Ռոնը կիսվում է տանձերով/孔融让梨
June 15, 2021
Ցաո Չոնը կշռում է փղին/曹冲称象
July 8, 2021

Մենծիի մոր երեք տեղափոխությունները/孟母三迁

策 划:王婵娟(Wang Chanjuan)
选 编:郑晓羽(Zheng Xiaoyu)
翻 译:阿丽米奈(Armine)
审 校:宿桂兰(Su Guilan)
朗 读、制 作:戈尔•萨尔格相(Gor Sargsyan)

Մենծին (Ք․ա․ 372-289թթ) պատերազմող պետությունների ժամանակաշրջանում հայտնի մտածող էր, փիլիսոփա, քաղաքական գործիչ և մանկավարժ։ Նա Կոնֆուցիուսի ժառանգորդն էր և կոնֆուցիոնիզմի զարգացնողն ու տարածողը։

Փոքր ժամանակ Մենծիի բնակության վայրը շատ մոտիկ էր գերեզմանոցին։ Հաճախ կարելի էր ականատես լինել թաղման տեսարաններին։ Մենծին իր ընկերների հետ այդտեղ խաղում էր հուղարկավորության և մահացածների մասին խաղեր։ Սա տեսնելով՝ նրա մայրը մտածում է․ «Սա երեխաների բնակության համար լավ վայր չէ» և նրանք տեղափոխվում են բնակվելու քաղաքային շուկային մոտ։ Այժմ Մենծին իր ընկերների հետ խաղում էր առևտրականների մասին խաղեր։ Նրա մորը այս վայրը նույնպես դուր չեկավ, և նա կրկին ասում է․ «Այստեղ նույնպես հարմար չէ երեխաների բնակության համար» և կրկին նրանք տեղափոխվում են, այս անգամ դպրոցին մոտ։ Այստեղ Մենծին խաղում էր միայն այնպիսի խաղեր, որոնք կապված էին վարվեցողության կանոների հետ։ Այս տեսնելով՝ նրա մայրը մտածում է․ «Սա հենց այն վայրն է, որտեղ պետք է բնակվեն երեխաները» և նրանք հաստատվում են այդտեղ ապրելու։

Դպրոցի միջավայրի ազդեցությունն է խթանում Մենծիին սովորել գիտություն և վարվեցողություն։ Երբ նա մեծանում է, դառնում է հայտնի փիլիսոփա։ Չինացիները համարում են, որ Մենծիի մայրը շատ իմաստուն էր, քանի որ միջավայրը շատ կարևոր է երեխաների մեծանալու և զարգացման համար, դրա համար էլ նրանք մի քանի անգամ փոխեցին իրենց բնակության վայրը, այդպիսով գտնելով երեխայի կրթության համար հարմար միջավայր։

«Մենծիի մոր երեք տեղափոխությունները» պատմությունը Չինաստանում շատ հայտնի է։ Ծնողները երեխաներին հաճախ են պատմում այն։ Շատերն էլ բնակարան գնում են հենց դպրոցների մոտ, որպեսզի երեխաները փոքրուց հնարավորություն ունենան լավ կրթություն ստանալու։

孟子(约公元前372年—公元前289年)是战国时期著名的哲学家、思想

家、政治家和教育家,继承和发扬了孔子的儒家思想。

孟子小时候,住的地方离墓地很近,经常能看到安葬死者和扫墓的事,他就和小朋友们玩起办丧事埋死人的游戏。他的母亲看到了,就说:“这个地方不适合孩子居住。”就把家搬到市场附近,孟子又和小朋友们玩起买卖东西的游戏。他母亲又说:“这个地方还是不适合孩子居住。”又将家搬到学校旁边。孟子玩的游戏就是各种礼仪。孟母说:“这才是孩子应该居住的地方。”就在这里定居下来了。

因为学校环境的影响,孟子开始学习知识和礼仪,长大后成为著名的思想家。中国人都认为孟子的母亲非常有智慧,她知道环境对孩子成长的重要性,所以多次搬家,就为了给孩子找到适合学习的好环境。

“孟母三迁”的故事在中国非常有名,家长们都会给孩子讲这个故事,很多人也会把房子买在好学校附近,让孩子从小能受到良好的教育。

附:故事出处和原文

《列女传》:“邹孟轲之母也,号孟母。其舍近墓。孟子之少也,嬉游为墓间之事,踊跃筑埋。孟母曰:‘此非吾所以居处子也。’乃去舍市傍。其嬉戏为贾人衒卖之事。孟母又曰:‘此非吾所以居处子也。’复徙舍学宫之傍。其嬉游乃设俎(zǔ)豆揖(yī)让进退。孟母曰:‘真可以居吾子矣。’遂居。

及孟子长,学六艺,卒成大儒之名。君子谓孟母善以渐化。”