Չինաստանի հայտնի պատմական գործիչ Ցաո Ցաոյի որդի Ցաո Չոնը (մ․թ․196-208թթ), աչքի էր ընկնում իր խելքով և իրերը դիտարկելու կարողությամբ։ Երբ Ցաո Չոնը հինգ-վեց տարեկան էր, Սուն Ցուանը նրան նվիրեց մի հսկա փիղ։ Փղի քաշը իմանալու նպատակով Ցաո Ցաոն դիմեց իր հպատակներին, սակայն նրանցից և ոչ մեկը չկարողացավ գտնել փղին կշռելու միջոցը։ Այդ ժամանակ Ցաո Չոնը ասաց․
– Փղին դրե՛ք նավի վրա և նշե՛ք այն տեղը, որտեղ հասնում է ջուրը։ Այնուհետև փղին իջեցրե՛ք նավից, իսկ նավը բեռնե՛ք այլ իրերով։ Երբ ջուրը հասնի նշված տեղին, կշռե՛ք այդ իրերը։ Այդպիսով՝ կիմանաք փղի քաշը։
Ցաո Ցաոն, լսելով որդու խոսքերը, շատ ուրախացավ և անմիջապես կիրառեց փղին կշռելու այդ մեթոդը։
Ծանոթություն՝
1. Ցաո Ցաո մ․թ․155-220 – հայտնի պետական գործիչ, ռազմագետ, գրականագետ և բանաստեղծ, Ցաո Փիի հայրը, հետագայում՝ կայսր Վեյը, մեծարվում էր որպես Վեյ Վեն Դի։ Ապրել է Արևելյան Հան դինաստիայի երեք թագավորությունների ժամանակաշրջանում։
2. Սուն Ցուան (մ․թ․182-252)- հայտնի պետական գործիչ, ռազմավար, Ու պետության հիմնադիր կայսր։ Արևելյան Հան դինաստիայի վերջում՝ Երեք Թագավորությունների ժամանակաշրջանում
曹冲(公元196-208)是中国著名历史人物曹操的儿子,非常聪明,擅长观察事物。曹冲五、六岁的时候,孙权给曹操送来一只大象,曹操想要知道这只象的重量,问了很多下属,下属都不能想出办法。曹冲说:“把大象放到船上,在水面到达大船的地方做上记号,然后把象拉下船,再往船上装别的东西,到达做记号的地方,称一下这些东西的重量,就可以知道大象的重量了。”曹操听了十分高兴,马上采用了这个办法。
备注:
1、曹操(公元155-220),东汉末年著名政治家、军事家、文学家、诗人,三国时期魏文帝曹丕父亲,尊为魏武帝。
2、孙权(公元182-252),东汉末年三国时期著名政治家、战略家、吴国开国皇帝。