Չինական ավանդական տոներն ունեն բազմադարյան պատմություն և հարուստ մշակութային բովանդակություն։ Նրանցից շատերը իրենց արմատներով հասնում են հին չինական առասպելաբանության խորքերը, մյուսներն ունեն լիովին իրապաշտական ակունքներ, նախ և առաջ՝ առնչվելով չին ժողովրդի գյուղատնտեսական գործունեությանը։ Գործնականում նրանք բոլորը, որոշ բացառություններով, կապված են չինական օրացույցի որևէ ամսաթվի։
Գարնան փառատոնը Չինաստանի օրացույցում ամենա կարևոր տոներից է: Այն համարվու է ընտանեկան տոն: Այդ օրը ընտանիքը միավորվում է և իասին դիմավորում նոր տարին: Գարնան տոներին Չինաստանում ընդունված է Ա հարազատներին և հատկապես երեխաներին նվիրել բացիկներ, որոնց վրա պատկերված են «երջանիկ» հիերոգլիֆներ, որոնք խորհրդանշում են առողջություն, երջանկություն և բարգավաճում։
Չինական ավանդական տոների մեծ մասի նախատիպերը ծագել են Ցին գահատոհմի դարաշրջանում (մ.թ.ա. 221-206 թթ.). Ժամանակի ընթացքում որոշ հին ծեսեր վերածվել են գունագեղ զանգվածային տոնակատարությունների, իսկ մյուսներն էլ դուրս մղվել ժողովրդի առօրյա կյանքից։ Ստորև բերված են առավել նշանակալից տոները, որոնք նշվում են Չինաստանի ազգաբնակչության կողմից հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Չինական օրացույցի առաջին օրը («Գարնան տոն») սկսվում է ամանորը. այն համարվում է նոր տարվա սկիզբը։ Չինացիների կարծիքով, այդ օրը սկսվում է գարունը, տեղի է ունենում բնության զարթոնքը, կենդանանում են հողը և նրա պահպանած կյանքի ծիլերը։ Նեղ ընտանեկան շրջանակում նշում են այս հին տոնը՝ բուրավետ նյութեր վառելով և հրավառություններ արձակելով, որոնց նպատակն է վախեցնել չար ոգիներին։ Լապտերների տոնը համարվում է համարվում է «Գարնան տոնի» (չինական ամանորի) ավարտը և նշվում է Լուսնային օրացույցի 1-ին ամսվա 15-րդ օրը։ Ավանդույթի համաձայն՝ մարդիկ փողոցներում և զբոսայգիներում կախում են զանազան չափերի բազմերանգ լապտերներ։
Պաշտոնապես Վիշապի տարին կսկսվի 2024 թվականի փետրվարի 10-ին (չինական Նոր տարի) և կավարտվի 2025 թվականի հունվարի 28-ին։
Եվ այսպես, խորհրդանիշն ունի մի շարք բնութագրեր.
՛Գարնան փառատոնը” ՅՈՒՆԵՍԿՕ-ի լողացող օրացույցային տոների ցանկում է ընդգրկված: