Վերջին երեք տարիների ուսումնասիրությունների համաձայն, Աֆրիկան հանդիսանում է չինացի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը:
Համաձայն Չինաստանի զբոսաշրջության ակադեմիայի տվյալների` 2017 թվականին չինացի զբոսաշրջիկների թիվը դեպի տարբեր աֆրիկյան երկրներ կազմել է 800 հազար, իսկ 2018 թվականի առաջին 7 ամիսներին աճել է 70 տոկոսով:
Չինական ցանցային Ctrip տուրիստական ծառայությունների կայքի տվյալների համաձայն` Աֆրիկա հանգստանալու հիմնականում մեկնում են Շանհայից, Պեկինից և Գուանճոյից և 7-ից 10 oրվա զբոսաշրջային փաթեթի համար վճարում միջինում 12000 յուան /1750 ԱՄՆ դոլար/, որը համարվում է հասանելի չինացի զբոսաշրջիկների համար: