ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 23, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Առցանց վճարումների չինական հսկա Alipay համակարգը ներդրվել է Դավոսի խանութներում, հյուրանոցներում,ժամանցային կենտրոններում, սրճարաններում,ռեստորաններում:
ԵՄ –ում Alipay-ի ներկայացուցիչ Պալմերը նշել է, որ ծառայություններ մատուցող հաստատությունների 80 տոկոսը Դավոսում ներդրել է համակարգը և այս տարի Դավոսի համաժողովին մասնակցող չինացի հյուրեր այլևս չեն մտածի դրամ փոխանակելու մասին:
Alibaba-ի հիմնադիր Ջակ Ման հայտնել էր, որ հենց 2004 թվականի Դավոսի համաժողովին է ծնվել Alipay առցանց վճարման համակարգի ստեղծման գաղափարը: