Հայաստանում իրավիճակ է փոխվել: Եվ դա ընթադրում է միջազգային հարթակներում հավասարը հավասարի հետ կառուցողական փոխգործակցության անհրաժեշտություն: Օրվա հրամայական է հրաժարվել «խնդրողի»նախկինում որդեգրած տհաճ կեցվածքից, և որոշել ըստ էության, թե երկրի հետ ինչպիսի հարաբերություններ կառուցի:
Թեև հայկական հասարակական կյանքում քիչ չեն «պայծառագլուխ» քաղաքական մտքի տերերը, որոնք առիթը բաց չեն թողնում պախարակելու երկրի անկախությունը, անուղղակիորեն պնդելով, որ մեր փրկության միակ ապավենը մեծ եղբայր Ռուսաստանն է, իրականում նրանք խրախուսում են Հայաստանի դե ֆակտո գաղութացման ամրապնդմանը:
Քիչ չեն նաև այնպիսինները, որոնք շարունակաբար ձեռք են առնում թավշյա հեղափոխությանը, ինքները տապալված, մեղադրում նոր կառավարությանը դիլետանտիզմի ու փորձի պակասի մեջ: Բայց խոսքը ամենևին էլ ՀՀ նորընտիր իշխանությունների մասին չէ: Մոլորություններին պետք է վերջ տանք ու վերջապես գիտակցենք, որ պետության զարգացման միակ հաջողությունը` լինել հայամետ ներքին կյանքում, բալանսավորված`արտաքին գործերում:
Իսկ ինչո՞ւ է Հայաստանին պետք Չինաստանը. թռիչքաձև զարգացող տնտեսություն, պանդայի դիպլոմատիա, մշակութային ու պատմական ժառանգության հանդեպ հարգալից վերաբերմունք: ՉԺՀ-ն, վստահելի գործընկեր լինելուց զատ, առանց չափազանցության` վարպետաց դաս է մոդեռն, սոցիալիստական ու գերժամանակակից պետություն ու հասարակություն կառուցելու համար:
Միքայել Մարգարյան