Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկել է միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ ProWine China 2018-ը: Հայկական գինի և թունդ ոգելից խմիչքներ արտադրող ընկերությունները, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, արդեն երկրորդ անգամ մասնակցում են միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսին: Հայաստանյան կազմակերպությունների մասնակցությանը աջակցել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը: