ՌԴ-ում չինարենի քննությունը կդառնա միասնական
December 19, 2018
2,9 միլիոն չինացի կմասնակցի մագիստրատուրայի կենտրոնացված քնություններին
December 20, 2018

Չինաստանի կառավարությունը պարգևատրեց արտասահմանցի բարեկամներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանը տնտեսական բարեփոխումների 40-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում պարգևատրել է նաև արտասահմանցի գործիչների, որոնք կարևոր դեր են խաղացել Չինաստանի զարգացման և միջազագային դրական իմիջի կերտման հարցերում: Չինաստանի հանրությանը նրանք քիչ ծանոթ են, սակայն հանդիսանում են Չինաստանի առաջնորդների ֆավորիտները:

Լի Կուան Յու

Լին հանդիսանում է Սինգապուրի առաջին վարչապետը: Նա բացառիկ դեր է խաղացել Չինաստան-Արևմուտք քաղաքական երկխոսության  կուլիսներում:

Խուան Անտոնիո Սամառանչ

1980-2001 թվականները զբաղեցրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը և այդ տարիների աջակցել է Չինաստանին միջազգային մարզական աշխարհում իր տեղը զբաղեցնելու դժվարին գործում:

Կլաուս Շվաբ

 Նա հադիսանում է WEF/Համաշխարհային տնտեսական ֆորում/ հիմնադիրը և նախագահը: Չինաստանի առաջնորդները միշտ հատուկ կարգավիճակ են ունեցել Դավոսի տնտեսական ֆորումի մասնակիցների շարքում:

Կոնոսուկե Մաթսուշիտա

Ճապոնական Panasonic կամակերպության հիմանդիրն է, ով 1978 թվականին Չինաստանի առաջնորդ Դեն Սիաոփինի այցի ժամանակ բացառիկ խորհուրդներ է տվել նրան և առաջարկել իր օգնությունը:

 Մաուրիս Ռ Գրինբեռգ

Ամերիկյան American International Group-ի նախկին նախագահն առաջիններից էր ով 1970-ական թվականներին հիմնադրեց իր կազմակերպությունը Չինաստանում:

Ստեֆեն Փերրի

Բրիտանացի գործարարը Չինաստանի հետ առևտրական կապեր է հաստատել դժվարին 1950-ականներին:

Ալան Մարիուքս

Ֆրոնսիացի գործարար հանրային   բժշկության ոլորտում,ով  դժվարին տարիներին օգնել է Չինաստանի կառավարությանը և ժողովրդին կանխել աղետալի վարակների տարածումը:

Մասայոշի Օհիռա

Ճապոնիայի նախկին  ԱԳ նախարարը մեծ դեր է խաղացել չին-ճապոնական դիվանագիտական կապերի հաստատման գործում 1972 թվականին:

Ռոբեռտ Լաուրենս Կուհն

Մեդիա ոլորտի մասնագետ,ով աչքի է ընկել Չինաստանի դրական կերպարի հանրայնացման գործում: